News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: ԱԷԿ կատարած այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել վերջինիս գործունեությունը, ԱԷԿ-ի  շահագործման ժամկետի երկարաձգման եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը: Նախատեսվում է 2017 թվականին 6 ամիս ժամկետով դադարեցնել ատոմակայանի աշխատանքները՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչ 2027 թվականը երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Այնուհետեւ կառավարության ղեկավարն այցելել է Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: Տեղեկացվել է, որ 2010 թվականից շահագործման հանձնված էլեկտրակայանը 2015 թվականի ապրիլի 30-ի դրությամբ արտադրել եւ առաքել է ներքին ցանց ավելի քան 7,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Այստեղ տարեկան արտադրվում է մոտ 1,3 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որի մի մասն արտահանվում է Իրան: Էլեկտրակայանի դրվածքային հզորությունը կազմում է 271,7 ՄՎտ: Այն համալրված է ժամանակակից սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով: Նախատեսվում է  գործող կայանի հարեւանությամբ առաջիկա տարիների ընթացքում կառուցել եւս մեկ նման էլեկտրակայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ