News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական Kocaeli պարբերականի լրագրող Ջազըմ Գյուրբուզն իր «Մի ադրբեջանցու դեմքին հայելի պահել» հրապարակման մեջ պատմել է ֆեյսբուքում իր եւ Էլնուր Զեյնալթուրք անունով ադրբեջանցու միջեւ խոսակցությունը։

Թուրք լրագրողը նշել է, որ ադրբեջանցին սկսել է փնովել Թուրքիային եւ գովել Ադրբեջանին, ինչից հետո իրենց մեջ հետեւյալ խոսակցությունն է ծագել։

Թուրք լրագրող-Պարոն Էլնուր, բավական է ինձ հարվածեք Թուրքիայի խնդիրներով։ Դրանց մասին մենք գիտենք։ Ես էլ հանգիստ կարող եմ խոսել Ադրբեջանի հակաժողովրդավարական միջավայրից ու երկերեսանիությունից։

Էլնուր Զեյնալթուրք-Մի րոպե, ես ուղղակի տխրում եմ, որ Թուրքիայում ճգնաժամ կա։  Իսկ Ադրբեջանում հակաժողովրդավարություն ու երկերեսանիություն անողը ռուսի ստրուկ ընդդիմությունն էր, որին տարիներ առաջ թաղեցինք քվեատուփի մեջ։

Թուրք լրագրող-Ադրբեջանի հակաժողովրդավարական միջավայրը հենց այսօրվա իշխանությունից է գալիս։ Ձեր երկրում չկան հասարակական կազմակերպություններ, չկա ազատ մամուլ, չկան արհմիություններ, չկա ազատ համալսարան, իսկ օրենքն էլ Ալիեւի ուզածով են իրականացնում։  Եղբայր, ի՞նչ ընդդիմության մասին ես խոսում։ Նման երկրում ընդդիմություն կլինի՞։ Ժողովրդավարությունն ու ազատությունները Էլչիբեյի հետ գնացին...։  Մի բուռ «քաղցած» հայեր Ադրբեջանի հետ խաղում են ինչպես կատուն մկան հետ։

Էլնուր Զեյնալթուրք-Պարոն Ջազըմ, ինչու՞ եք այդպես ասում։ Իլհամ Ալիեւը իշխանության գալու հաջորդ օրը ժողովրդավարություն ապահովեց։ Ուզում եմ ասել, որ Ալիեւը Ադրբեջանի թուրքական հանրապետության հիմնադիրն է ու հավասար է ձեր Աթաթուրքին։  Ադրբեջանում գործադուլի մասին չեք լսել, քանի Ալիեւը թուրքերի թշնամի հրեա Էրդողանի պես գող չէ, իսկ երկրում էլ տնտեսական հավասարություն է։

Թուրք լրագրող-Էլնուր բեյ, այդ ի՞նչ ասացիք։ Ալիեւն ով է, որ Աթաթուրքին հավասար լինի։ Ալիեւն ի՞նչ է արել։  Աթաթուրքը 7 ճակատով պատերազմել եւ երկիրը փրկել է ու հանրապետություն ստեղծել։ Իսկ  Ալիեւը ինտրիգներից բացի ի՞նչ գիտի։

Այս երկխոսության վերջում թուրք լրագրողը նշել է. «Էլնուրը չգիտի, որ ես Ադրբեջանը սիրում եմ, նա չգիտի նաեւ թե ինչ է ժողովրդավարությունը, չգիտի նաեւ իրեն ոնց պահել։ Պետք է թափ տալ սրանց, երեսներին հայելի պահել...։ Ես մի թեթեւ արեցի դա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ