News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում եւս չորս ամսով երկարաձգել են պետական դավաճանության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը։

Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, վկայակոչելով նրա փաստաբան Ֆուադ Աղաեւին, Միրկադիրովի նկատմամբ քննչական որեւէ գործողություն չի կատարվել, նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չի եղել։ Միրկադիրովն ինքն է մասնակցել դատին, հայտարարել, որ դատավոր որոշումն ապօրինի է։

Նշենք, որ «Զերկալով» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել էին անցած տարվա ապրիլի 19-ին, Անկարայում եւ արտաքսել Բաքու, որտեղ նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ։ Ադրբեջանի հատուկ ծառայություները ընդամենը մի տեսագրություն էին գտել, որտեղ Միրկադիրովը Թբիլիսիում զրուցում է հայ իրավապաշտպանների հետ։ Փաստորեն հայ իրավապաշտպանների հետ զրուցելը Ադրբեջանում համարվում է պետական դավաճանություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ