News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը նվազում է, իսկ զուգընկերուհու հետ սեքսի հանդեպ հետաքրքրությունը՝ նվազում: Այսպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Վուսթերի համալսարանի հետազոտողները: Գիտնականները զրուցել են 18-39 տարեկան 75 տղամարդու հետ, նաեւ չափել են նրանց օրգանիզմում տեստոստերոնի ցուցանիշը:

Հետազոտողների կարծիքով, մեկ տարվա ընթացքում տղամարդը մրցակիցների դեմ պայքարի վիճակում է լինում՝ միաժամանակ չմոռանալով նայել այլ կանանց ուղղությամբ՝ ավելի հարմար զուգընկերուհի գտնելու համար: Այդ պատճառով տեստոստերոնը բարձր մակարդակի վրա է լինում:

Սակայն տղամարդկանց մեծ մասի մոտ մեկ տարի անց այն գրեթե մեկ երրորդով նվազում է: Ըստ «Ռոսբալտ»-ի, հետազոտողները վստահ են, որ բնությունն ինքն է հոգ տանում տղամարդկային հորմոնի նվազման մասին, որպեսզի ուժեղ սեռի ներկայացուցչին նախապատրաստի հոգատար ծնողի դերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ