News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էդվարդ Մելիքյանի սպանությունն իրականացրել է համագյուղացի մեկ այլ տղամարդ՝ կենցաղային հողի վրա ձեւավորված տարաձայնությունների պատճառով։

Մասնավորապես՝ քննության տվյալներով՝ Մրգաշատի 42-ամյա բնակիչը, ունենալով որոշակի հոգեկան խնդիրներ, անհանգստացրել է տուժածի թոռներին, ինչի կապակցությամբ տուժածի որդին դիմել է ոստիկանության Մեծամորի բաժին։ Իրեն համապատասխան բժշկական հաստատություն հետազոտության ուղարկելու հարցի շուրջ բնակչի մոտ ձեւավորվել է բացասական վերաբերմունք եւ լարված հարաբերություն։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին 42-ամյա տղամարդը Է.Մելիքյանին պատկանող խաղողի այգում, ռետինե խողովակը պարանոցին փաթաթելու եւ սեղմելու եղանակով, փորձել է սպանել նրան, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. մոտակայքում գտնվող համագյուղացիներից մեկը, լսելով վիճաբանության եւ գոռգոռացի ձայները, մոտեցել է եւ միջամտել:

2015թ. ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Է.Մելիքյանի հետ հաշտվելու պատրվակով, նախապես պայմանավորվել եւ հանդիպել են խաղողի այգու մոտակայքում, որտեղ 42-ամյա տղամարդն իր համագյուղացի Մելիքյանին նախ հյուրասիրել է նախապես իր հետ վերցրած ուտելիքներն ու օղին, արբեցրել, ապա պարանոցին`վահանաճառի շրջանում, բութ առարկայով սեղմելու եղանակով շնչահեղձ անելով սպանել է նրան:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ