News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երևանի Աղայան 15 շենքի 77–ամյա բնակչուհի Ն. Շ.-ն, որն այսօր` մայիսի 6-ին, 5-րդ հարկից ցած  նետվելով` ինքնասպանություն է գործել, քաղցկեղով է տառապել:

NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչները նշեցին, որ Ն. Շ.-ն երկար տարիներ  բժշկուհի է աշխատել և շատ լավ գիտակցել է, որ շուտով մահանալու է. «Նելլին բավականին երկար տարիներ բժշկուհի է աշխատել և նա շատ լավ գիտակցում էր, որ անհույս է իր վիճակը, մահանալու է, երևի դրա համար էլ նման բան է արել:  Մեկ աղջիկ ուներ ու շատ լավ խելացի թոռնիկ: Նելլին ամուսնու հետ էր ապրում, շատ լավ ու խելացի մարդիկ  էին, խնդիրներ չունեին»,-պատմեցին հարևանները:

Նշենք, որ այսօր` մայիսի 6-ին, ժամը 17:00-ի սահմանում ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղայան փողոցի թիվ 15 շենքի բակում կնոջ դի կա:

Տպել
Ամենաշատ