News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Էյվոն Փարք (Ֆլորիդայի նահանգ) քաղաքի բնակչուհին, որը հայտնվել էր իր զուգընկերոջ մոտ պատանդի վիճակում, կարողացել է ոստիկանություն կանչել համացանցում պիցցայի առաքման հավելվածի օգնությամբ, հաղորդում է ABC News-ը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ, 25-ամյա Շերիլ Թրեդուեյից բացի բնակարանում եղել են նաեւ նրա երեք երեխաները: Նրանց հայրը՝ 26-ամյա Էթան Նիքերսոնը, Վիճաբանությունից հետո կնոջ ձեռքից վերցրել է հեռախոսն ու սպառնացել դանակով: «Կինը ողջ օրը գտնվել է պատանդի կարգավիճակում»,-ասել են ոստիկանությունում:

Մի քանի ժամ պատանդի կարգավիճակում մնալուց հետո, Թրեդուեյը վկայակոչելով երեխաների քաղցածությունը, կարողացել է համոզել Նիքերսոնին պիցցա պատվիրել:

Պատվերի մեջ կինը նաեւ գրել է. «911, պատանդ, օգնեք»: Հաստատության աշխատակիցները նկատել են հաղորդագրությունն ու ոստիկանություն կանչել: «Ես այստեղ աշխատում եմ 28 տարի եւ երբեւէ նման բան չեմ տեսել»,-ասել է պիցցերիայի մենեջեր Քենդի Հեմ,իլթոնը, հաղորդում է Lenta-ն:

Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, Թրեդուեյը երեխաներից մեկի հետ հաջողվել է փախչել, իսկ մյուս երկու երեխաները մնացել են հոր հետ: Բանակցությունների արդյունքում հաջողվել է Նիքերսոնին համոզել երեխաներին բաց թողնել եւ հանձնվել ոստիկանությանը:

Տղամարդուն առեւանգման, զինված հարձակման, ինչպես նաեւ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներ են ներկայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց...
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում...
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է…
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Ամենաշատ