News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նավթի  համաշխարհային գները նվազում են ԱՄՆ-ում նավթի պաշարների անսպասելի կրճատման մասին տեղեկությունների հետեւանքով գրանցած աճից հետո։

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.47 տոկոսով եւ կազմել 67.30 դոլար մեկ բարելի դիմաց։ Ընդ որում, սակարկությունների ժամանակ վերջինիս գինը բարձրացել էր մինչեւ 69.48 դոլար։ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը  նվազել է 0.84 տոկոսով եւ կազմել 60.42 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մայիսի 6-ին ԱՄՆ Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությունը անսպասելի կերպով հայտարարել էր նավթի կոմերցիոն պաշարների նվազման մասին։ Ցուցանիշը պակասել էր 3.9 մլն  բարելով եւ կազմել 487 բարել այն պարագայում, երբ մասնագետները 1.5 մլն բարելի աճ էին կանխատեսում։

Բացի այդ, ԱՄՆ-ում նավթի հանքահանումը բարձր մակարդակի վրա է գտնվում։ Մեկ շաբաթում նավթի հանքահանումը նվազել է 4 հազար բարելով եւ օրական կազմել 9.369 մլն բարել, ինչ նախորդ շաբաթվա համեմատ 0.042 տոկոսով ցածր ցուցանիշ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ