Ամերիկյան Նորթ Բերգեն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ) ոստիկանական մեքենան մայիսի 6-ին, մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու: Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները:
Նրանց տվյալներով, Նյու Յորքի բնակիչների ամենագնացծը խափանվել է մայրուղու վրա եւ նրանք դուրս են եկել մեքենայից: Հենց այդ պահին ոստիկանության պարեկային մեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիներին, որոնք տեղում մահացել են:
Ղեկին նստած ոստիկանը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Դեռեւս չի նշվում, թե արդյոք նրան մեղադրանքներ ներկայացվել են, թե դեռ ոչ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: