News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում սկսվել է համընդհանուր ընտրությունների քվեարկությունը, որի ընթացքում երկրի քաղաքացիները պետք է ընտրեն Համայնքների պալատի 650 անդամներին:

Ընտրողների թիվը կազմում է 50 մլն, զուգահեռաբար տեղի են ունենում տեղական խորհուրդների ընտրություններ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընտրությունները տեղի են ունենում 650 միամանդատ ընտրատարածքներում, յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե որեւէ կուսակցության, այլ կոնկրետ անձի օգտին եւ կհաղթի նա, ով կստանա ձայների պարզ մեծամասնությունը:

Նոր կառավարության ձեւավորումը կախված կլինի նրանից, թե քվեարկության արդյունքում որ կուսակցությունը կամ կոալիցիան կստանա մեծամասնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ