News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2018. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարները վերամշակելու համար նախատեսվում է ներդնել 273,5 մլն դոլր։ Այս մասին ասված է «Ողջիի, Փխրութի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված արդյունաբերական թափոնների, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության հետեւանքով թափոնների վերամշակման ներդրումային ծրագրի» մասին օրինագծի գրավոր հիմնավորման մեջ։ Օրինագիծը հավանություն է ստացել մայիսի 7-ին կայացած Կառավարության նիստում։

«Ալյոտիգ» մասնավոր ՍՊԸ –ի հետ ներդրումների մասին համաձայնագիրը արձանագրվել էր 2014թ. հոկտեմբերի 16-ի հուշագրում։  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոններն արդեն հասնում են 300 մլն տոննայի եւ տարեկան աճում են 18-20 մլն տոննայով։ Դրանք ինչ-որ կերպ  գործածելու համար ներդնողը կկառուցի 12.5 մլն տոննա վերամշակման հզորությամբ գործարան։ Պլանավորվում է նաեւ ստեղծել տարեկան 10 հազար տոննա ոչ մետաղական թափոններ վերամշակող գործարան։

Ծրագրի առաջի փուլում պլանավորվում է ստեղծել շուրջ հազար մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ։ Պլանավորվում է ազատել 400-450 հա գյուղական հողատարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ