News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայփոստ» ՓԲԸ-ն, մայիսի 6-ին, Վաշինգթոնում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում  մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով մեկ նամականիշ եւ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով:

Նամականիշերի  մարումն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը:

Մարումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ներկայությամբ:

Հենրի Մորգենթաուն 1913–16 թթ.-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։

Մորգենթաուի հոդվածները եւ գրքերն արժանահավատ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը եւ ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։

Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ է ստեղծվում Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեն` Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., Մերձավոր Արեւելքի երկրների՝ պատերազմից տուժած եւ կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ եւ այլն) պարենով, հագուստով եւ դեղորայքով օգնելու նպատակով։

Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արեւելքի կարիքավոր բնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար եւ հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների եւ միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է  117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր:

Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու»

(1 փոստային նամականիշ)

Թողարկման օրը` 06 մայիսի, 2015թ.                                   

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 50 000

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

 Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի 100-ամյակը

(գեղաթերթիկ 1 նամականիշով)

Թողարկման օրը` 06 մայիսի 2015թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 26,0 x 40,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 70,0 x 90,0 մմ

Տպաքանակը՝ 20 000

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ