Աֆղանստանի արեւելքում, պակիստանի հետ սահմանակից Հոսթ քաղաքում այսօր՝ մայիսի 7-ի առավոտյան հզոր պայթյուն է որոտացել: «Հաամա Փրես»-ի փոխանցմամբ, երկրի անվտանգության ծառայությունը դեռեւս որեւէ տեղեկատվություն չի հրապարակել այս առթիվ, բայց արդեն հայտնի է, որ կան բազմաթիվ զոհեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պայթուցիկ սարքը դրվել է Հոսթ նահանգի օրենսդիր մարմնի շենքի մոտ: