News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ միշտ երկիմաստ հայտարարություններ են արել։ Սակայն այս անգամ արձագանքը բոլորովին այլ էր։ Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Իրավական կամայականությունների դեմ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ հարցում դրական տեղաշարժ կա։

Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղում անօրինական ընտրությունների մասին խոսելը նոնսենս է. չի կարելի լեգիտիմություն հասկացությունը զրկել արժեքից։ Ալավերդյանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կմնա առանց առաջընթացի։ «Անցկացվող հանդիպումներն անգամ առաջընթացի միտում այլեւս չունեն։ Ադրբեջանի համար փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածը սադրանքների ակտիվացման շրջան է»,- փաստեց Հայաստանի առաջին օմբուդսմենը։

Լարիսա Ալավերդյանը նաեւ  հավելեց, որ Ադրբեջանի հետընթացը վատ է անդրադառնում տարածաշրջանի վրա, քանի որ այդ ազգի մոտ ագրեսիվության մակարդակը  բարձրանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ