News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդն ամբողջացրել եւ հավանության է արժանացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունները, ինչն այսօր կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: ՕԵԿ քաղաքական խորհուրդը միաժամանակ հայտարարում է, որ  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացված հինգ հիմնարար առաջարկությունները կուսակցության համար սկզբունքային են եւ դրանց ընդունման դեպքում «Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցող քննարկումներին:

Ստորեւ ներկայացվում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Օրինաց երկիր»  կուսակցության առաջարկությունները.

1. Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ընդլայնել խորհրդարանի լիազորությունները` նախարարների, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց նշանակումը եւ կառավարության գործունեության վերահսկումը խորհրդարանական խողովակներով քննարկելու միջոցով,

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարման պայմաններում  վարչապետն է հանդիսանում գործադիր իշխանության ղեկավարը` քաղաքական մենիշխանության վտանգից խուսափելու համար բալանսավորել իշխանության թեւերը` (ի դեպ, այս գաղափարն արդեն դրված է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) վերապահելով լիազորություններ ՀՀ նախագահին եւ ԱԺ նախագահին: ՀՀ նախագահի համար ամրագրել մի շարք լիազորություններ` ներառյալ պետության գլխի, գերագույն գլխավոր հրամանատարի, սահմանադրության ապահովման երաշխավորի` երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի լիազորություններ ամրագրելու միջոցով, իսկ ԱԺ նախագահի մասով ամրագրել մի շարք լիազորություններ` ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու, խորհրդարանական դիվանագիտության ոլորտում լիազորություններ սահմանելու` ներառյալ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու, միջխորհրդարանական պատգամավորական խմբեր, հանձնաժողովներ ձեւավորելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ այլն:

3. Իշխանության  կայունությունն ու լեգիտիմությունն ապահովելու նպատակով նախատեսել հանրապետության նախագահի ընտրության եւ պաշտոնանկ անելու գործընթացների առավել պաշտպանված մեխանիզմներ, մասնավորապես` նախագահի համար նախատեսել ընտրության կարգ պատգամավորների 3/4-րդի մասնակցությամբ ինչպես արվում է բազմաթիվ խորհրդարանական երկրներում:

Վարչապետի եւ խորհրդարանի նախագահի քաղաքական լեգիտիմության բարձրացման նպատակով առաջարկվում է ընտրությունը կատարել խորհրդարանի անդամների 2/3  ձայներով, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահներինը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սա հնարավորություն կտա տարբերակում մտցնել պետության կառավարման գործում առանցքային դերակատարում ունեցող պաշտոնատար անձանց համար` ապահովելով լայն քաղաքական լեգիտիմություն: Նկատի ունենալով, որ խորհրդարանական կառավարման երկրներում նախագահ կարող է ընտրվել մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կամ ուժերի հավանությունը ստացած թեկնածուն` նախագահի երկրորդ անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքը պետք է պաշտպանվի, ինչպես դա իրականացվում է Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում: Որպես սահմանադրության երաշխավոր` նախագահի պաշտոնանկության գործընթացը  նույնպես անհրաժեշտ է իրականացնել պաշտոնանկության դեպքերը եւ իրավական հիմքերը մատնանշելով,  պատգամավորների 3/4–ի նախաձեռնությամբ` հարցը քննարկելով իրավասու սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի միջոցով:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրներում եւ հատկապես խորհրդարանական կառավարման համակարգեր ունեցող պետություններում գործող ընտրական համակարգը համամասնական է, առաջարկում ենք նախատեսել հստակ մեխանիզմներ` անցնելու 100% համամասնական ընտրական համակարգին, իսկ քաղաքական շրջանակներում առկա մտահոգությունը փարատելու նպատակով (իբր  համամասնական ընտրակարգը հնարավորություն չի ընձեռի մարզերից ընդգրկել պատգամավորներ), առաջարկվում է կուսակցական ընտրական ցուցակներում նախատեսել պարտադիր քվոտաներ մարզերից պատգամավորներ ներառելու համար: Ի դեպ, քվոտավորման նման կարգ կանանց եւ ազգային փոքրամասնությունների համար գործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ երկրներում:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդավարական երկրների համար առանցքային նշանակություն ունի իշխանության երեք թեւերի` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախ գործունեությունը` առաջարկում ենք սահմանադրորեն երաշխավորել այդ իրավունքի անխոչնդոտ իրականացումը: Միաժամանակ ապահովելու համար երկրի քաղաքական կայունությունը` իշխանության թեւերի միջեւ հնարավոր անհաղթահարելի տարաձայնությունների դեպքում սահմանել հանրապետության նախագահի` որպես հնարավոր ճգնաժամային իրավիճակներում արբիտր հանդիսանալու լիազորություններ, ինչպես նաեւ բարձրացնել Սահմանադրական դատարանի դերը նման դեպքերում: Այս համատեքստում սկզբունքային է դիտարկվում անկախ դատական համակարգ ձեւավորելու համար անհրաժեշտ սահմանադրաիրավական մեխանիզմների սահմանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ