News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի մայիսի 7-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփեր եւ միջադիրներ՝ մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը:

Որոշումը կայացվել է Թուրքիայի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

Նշենք, որ հրամանի գործողությունը չի տարածվում Թուրքիայից մինչեւ 2015 թվականի ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա:

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի Հանրապետությունից ներկրվող սննդամթերքը սահմանված կարգով ենթարկվում է պարտադիր լաբորատոր փորձաքննության եւ միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ