News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մամուլից է իմացել Էջմիածնում գտնվող «Դուբայ» խանութի մասին, որը, ըստ հրապարակումների, փակվել էր իր հրահանգով:

«Եթե լսել էի մինչեւ էդ, կամ գիտեմ Էջմիածնում «Դուբայ» խանութ, ուրեմն ես անառակ եմ, եթե չէ, էդ հնարողները անառակների անառակն են, թուրքի լամուկներ են»,- այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով NEWS.am-ի լրագրողի հարցին, եւ անդավաճան իր անզուսպ պահվածքին՝ այս անգամ էլ ի ցույց դրեց լրագրողների հետ շփման իր «փայլուն» բառապաշարը. «Էդ մեկն արդեն տուֆտա զրուց արիր»։

Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով  փակվել է Էջմիածնում գտնվող «Դուբայ» հագուստի առեւտրի կենտրոնը, որը համարվում էր քաղաքի ամենամատչելի առեւտրի կետերից մեկը: Պատճառը, ըստ հրապարակումների, այն էր, որ այդ առեւտրի կենտրոնի պատճառով վատացել էր գեներալ Մանվելին պատկանող Էջմիածնի «Լեժանկա» եւ «Ունիվերմագ» առեւտրի կենտրոնների գործունեությունը, որոնց հասույթի մեծ մասը գեներալինն է։

NEWS.am-ը այցելել է «Դուբայ» խանութ, որը մեր այցելության պահին բնականոն աշխատում էր: Մեր տեղեկություններով՝ խանութը փակ է մնացել միայն երկու օր: Խանութի սեփականատերերի հետ զրուցել չհաջողվեց։

Ի դեպ, Էջմիածնում այժմ փակ է քաղաքի միակ սուպերմարկետը: Սուպերմարկետի աշխատակիցներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հարկային ստուգումներ են իրականացվում, թե երբ կբացվի խանութը, դեռ պարզ չէ: Ի դեպ, հարկային ստուգումներ են իրականացվում նաեւ քաղաքի մյուս խանութներում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ