Մայիսի 11-ին՝ սակարկությունների ավարտին, եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է Հունաստանին սպառնացող դեֆոլտի մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Ժամը 14։45-ի դրությամբ եվրոն դոլարի հանդեպ էժանացել էր եւ կազմել 1.1164 դոլար մեկ եվրոյի դիմաց։ Դոլարի ինդեքսը բարձրացել է 0.24 տոկոսով եւ հասել 95.09-ի։
Նշենք, որ մայիսի 12-ին Աթենքը պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին 746.7 մլն եվրո վարկ վճարի։ Շուկայում Հունաստանի անվճարունակության մասին լուրջ տագնապներ կան, եւ դեֆոլտի ռիսկը շարունակում է կախված մնալ այդ պետության գլխին, գրում է Reuters-ը։