News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Scania եւ Iveco ընկերություններն այսօր նոր ինքնաթափեր են ներկայացրել, որոնք բարդ քարհանքերում աշխատելու առանձնահատուկ տեխնիկական բնութագրեր ունեն. Scania G480 CB10x4EHZ եւ G440 CB8x8EHZ, Iveco Astra HD9 84.44 եւ HD9 86.44: Չորս նոր ավտոմեքենաների մասին տեղեկությունը հաղորդել են ընկերությունների գործարանների ներկայացուցիչները:

Հայտնի է, որ Scania G480 մոդելը Եվրո-4 ստանդարտին համապատասխան դիզելային շարժիչ ունի՝ 480 ձիաուժ հզորությամբ: Նորույթը, մշակողների խոսքով, կարող է արդյունավետ աշխատել նույնիսկ ցածր ջերմաստիճանում:

Քարհանքերում աշխատելու համար հարմար է Scania G440 մոդելը՝ 440 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Այն նախատեսված է մեծածավալ քարաժայռերի փոխադրման համար՝ 30 տոննա ծավալով:

Ըստ Informing-ի, ավելի մեծ բեռնափոխադրման հնարավորություն ունի Iveco-ն, որը կարող է մի անգամից մինչեւ 32 տոննա բեռ փոխադրել: Նոր Iveco-ները Cursor 13 շարժիչներ են ստացել՝ 410-ից մինչեւ 560 ձիաուժ հզորությամբ:

Արտադրողները հույս ունեն, որ նորույթները մեծ պահանջարկ կունենան ռուսական շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ