News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինացի երեք զբոսաշրջիկներ Նիսում Galeries Lafayette խանութում 116 հազար եվրո են ծախսել՝ մի քանի տասնյակ թանկարժեք պայուսակներ եւ արեւային ակնոց գնելու համար:

Տեղական Nice Matin պարբերականի փոխանցմամբ, չինացիներն առնվազն 50 պայուսակ են գնել ֆրանսիական Chloé ապրանքանիշից, յուրաքանչյուրը՝ 1.000 եվրո: Բացի այդ, նրանք մեծ թվով արեւային ակնոցներ են գնել:

Չինացիների հոսքի պատճառով Galeries Lafayette-ի տնօրինությունը որոշել է խանութը սովորականից ուշ փակել:

Ըստ Rambler-ի, անցյալ շաբաթ Նիս է ժամանել չինական «Տյանշի» կորպորացիայի 6.400 աշխատակից, որոնցից 5.400-ը՝ չինացիներ: Ընկերության ղեկավար, չինացի միլիարդատեր Լի Ցզինյուանն այդ կերպ որոշել է նշել իր ընկերության 20-ամյակը: Նախ չինացիները ժամանել են Փարիզ, այնուհետեւ գնացքով ուղեւորվել Նիս: Nice Matin-ի փոխանցմամբ, այստեղ չինացիները գնումներ են կատարել միայն բարձրակարգ խանութներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ