News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է հաղթի «Եվրատեսիլ» մրցույթում, որպեսզի հաջորդ անգամ մենք կարողանանք գալ այստեղ՝ Երեւան։ Այս մասին լրագրողների  հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց Ավստրիայի կրթության, հետազոտությունների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Գոթֆրիդ Բեքերը։ Նա ցավով խոստովանեց, որ դեռեւս չի լսել Հայաստանի «Եվրատեսիլի» երգը։ «Բայց իհարկե ես կլսեմ այն, երբ վերադառնամ Ավստրիա»,- խոստացավ Բեքերը։

Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Հայաստանը հաղթելու ինչպիսի շանսեր ունի, եւ ինչ բալ կտա Ավստրիան Հայաստանին՝ հաշվի առնելով մրցույթի քաղաքական ենթատեքստը, Բեքերը հիշեցրեց, որ Ավստրիայի խորհրդարանը 1-2 շաբաթ առաջ ամբողջովին օգտագործել է ցեղասպանություն եզրը՝ նման կերպ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

«Մեր երկրում շատ քաղաքական գործիչներ շատ պատճառներով չի օգտագործում այդ եզրը։ Ես կարծում եմ, որ Ավստրիայում լավ տեղյակ են ձեր Ցեղասպանության, պատմության եւ խնդիրների մասին»,- ընդգծել է նախարարության աշխատակիցը։

Զրույցի վերջում նա հայ լրագրողներին խնդրեց օգնել իրեն սովորել հայերեն «ցավդ տանեմ» եւ «շնորհակալություն» բառերը, որոնք նա գրել էր թղթի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ