News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող, հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի տունը ամերիկացի է գնել, որը, սակայն, տունը պահպանելու է որպես թանգարան: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Մենք տարբեր երկրներում բախվել ենք նման խնդրի, որ հայ մշակութային գործիչների տները գնում են, սակայն նորից պահպանում են որպես թանգարաններ: Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում գնել է  մի ամերիկացի, որը պահպանելու է տունը որպես թանգարան, սակայն, առաջիկայում իմ այցի ժամանակ ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք կբերեմ այդ ամենի մասին»,-ասաց նախարարը:

Լրագրողների հարցին, թե ինչու մշակույթի նախարարությունը քայլեր չի ձեռնարկել այն ձեռք բերելու ուղղությամբ, նախարարը պատասխանեց, որ նախարարությունը նման ռեսուրսներ չունի եւ նման գործունեությամբ էլ չի զբաղվում։

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 5-ին Ֆրեզնոյում գտնվող Վիլյամ Սարոյանի աճուրդի հանված տունը վաճառվել է 162 հազար դոլարով: Աճուրդն անցկացվել է Ֆրեզնոյի շրջանային դատարանում, քանի որ տունը գրավի տակ է եղել սեփականատիրոջ պարտքերի պատճառով: Ֆրեզնոյի տանը գրողն ապրել է 17 տարի: Սարոյանի մահից հետո տունն ունեցել է երեք սեփականատեր եւ մի շարք վարձակալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ