News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի «Քոչարի» հայկական պարը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչվելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ճիշտ է՝ այս առումով մենք լուրջ դիմադրության ենք հանդիպում, քանի որ մեր հարեւանները պնդելու են, որ դա իրենց ազգային պարն է, սակայն մենք ապացուցելու ենք, որ դա հայկական է»,-ասաց նա:

Մշակույթի նախարարը նշեց, որ նախորդ տարի մեզ համար մեծ հաղթանակ էր այն, որ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես հայկական  ոչ նյութական մշակութային ժառանգություն, չնայած մեր հարեւանների բարձրացրած հիստերիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ