News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարության գերակա ուղղությունը 2015թ. լինելու է թատերական արվեստը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ նախորդ տարի գերակա ուղղությունը եղել է երգչախմբային արվեստը:

«Նախորդ տարի լուրջ գիտական աշխատություններ են հրատարակվել Կոմիտասի  մասին: Ինչ վերաբերում է թատերական արվեստին, ապա այս գերակա ուղղության շրջանակում լայնածավալ աշխատանքներ են նախատեսված»,-ասաց նա:

 Անդրադառնալով մշակութային կրթական ոլորտի ծրագրերին՝ Հասմիկ Պողոսյանն ասաց, որ այս տարի ամփոփում են 2012-2015թթթ պետական ծրագիրը, և կազմելու են նոր ծրագիր՝ հետագա տարիների համար:

«2012-2015 թվականների համար նախատեսված 22 կետը դառնալու է 40 կետ,  և միջազգային հարթակներում մեր երեխաների հաջողությունները հենց այդ գործողությունների արդյունքն է լինելու»,-ասաց նա:

Նախարարը նաեւ անդրադարձավ մշակութային ենթակառուցվածքների խնդրին՝ նշելով, որ այն ցավոտ հարց է, քանի որ լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում:

«Արդեն կառուցվել է Մաշտոցի անվան մատենադարանի նոր մասնաշենքը, Հայոց ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքը, Կոմիտասի թանգարանը: Կան երկու նոր նախագծեր, զուգահեռաբար ընդլայնվում են այն թանգարանները, որոնք գոյություն ունեն, բացվելու է  Համո Սահյանի տուն թանգարանը: Զուգահեռաբար ընդլայնվում է նաև մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ