News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաղպաղակ արտադրող Ben & Jerry’s ընկերությունը եւ New Belgium Brewing գարեջրագործարանը որոշել են միավորել ուժերը՝ ստեղծելու համար մի ըմպելիք, որը կբավարարի ոչ միայն գարեջրի սիրահարներին, այլեւ քաղցրակերներին: Արդյունքում «Salted Caramel Brownie Brown Ale» անվանումով արտադրանք է ստեղծվել. շոկոլադե կարկանդակի համով գարեջուր՝ աղի կարամելի համադրությամբ: Խմիչքում ալկոհոլի պարունակությունը 6.3% է:

Ըստ Kedem-ի, այս գարեջրի ստեղծման նպատակը «Protect Our Winters» բնապահպանական կազմակերպության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է: Այն ձգտում է նվազեցնել լեռների ձյան վրա կլիմայի ազդեցությունը:

Նախնական տեղեկություններով, գարեջուրը վաճառքի կհանվի այս տարվա աշնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ