News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր՝ մայիսի 17-ին, սրբադասել է 19-րդ դարի երկու պողեստինցի միանձնուհիներին։ Նրանք Կաթոլիկ եկեղեցու առաջին արաբախոս սրբերն են։

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, սրբադասման արարոությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում, որին ներկա են եղել 2 հազար ուխտավորներ։ Նրանց շատերի ձեռքին եղել են Պաղեստինի դրոշներ։ Սրբադասման արարողությանը ներկա է եղել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը։

Այս արարողությամբ, ըստ էության, Հռոմի Պապն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի հետ հակամարտության լուծմանը՝ երկու պետությունների (Պաղեստին եւ Իսրայել) ճանաչման ճանապարհով։

Սրբերի շարքին են դասվել Մարիամ Բաուարդին եւ Մարի Ալֆոնսին Գատասը։ Նրանք Պաղեստինում են ապրել օսմանյան կառավարման ժամանակաշրջանում։ Երկուսն էլ ապրել են աղքատության մեջ եւ հրաշքներ արարել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում 20 րոպեանոց հանդիպում է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ եւ նրան անվանել «խաղաղության հրեշտակ»։ Պոնտիֆիկն Աբասին մեդալ է նվիրել, որը, նրա խոսքով, խորհրդանշում է խաղաղության հրեշտակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ