Իսրայելի հեծյալ ոստիկանությունը ցրել է պաղեստինցիներին, որոնք բողոքում էին ուլտրաաջ իսրայելցիների երթի դեմ՝ նվիրված 1967թ. վեցօրյա պատերազմի ընթացքում Արեւելյան Երուսաղեմի գրավմանը:
Պաղեստինցիները քարեր են նետել իսրայելցիների վրա, որոնք երթ էին անում հիմնականում մահմեդականներով բնակեցված Հին քաղաքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու ոստիկան եւ երկու պաղեստինցի վիրավորվել են:
Պաղեստինյան վարչակազմը Արեւելյան Երուսաղեմը համարում է ապագա պետության մայրաքաղաք:
Ելույթ ունենալով Երուսաղեմի օրվա կապակցությամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկնել է, թե Երուսաղեմը միասնական է մնալու եւ լինելու է հրեական պետության մայրաքաղաքը: