News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Գորիս» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը տեղի է ունեցել մայիսի 5-ին, թեեւ ի սկզբանե նշանակվել էր հունիսի 10-ին:

NEWS.am-ը Սյունիքի մարզպետարանի կայքից տեղեկացավ, որ մրցույթում հաղթել է Սաշիկ Խաչատրյանը, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է, «Որոտանի հէկ-երի համակարգի» գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդին: Նրա հետ 5 տարվա պայմանագիր է կնքվել

Ի դեպ, հիվանդանոցի տնօրենի ամենահավանական թեկնածուն հենց Սաշիկ Խաչատրյանն էր:

Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Սլավիկ Ամիրյանը տեւական ժամանակ աշխատանքի չէր գալիս: Դեռ անցած տարվա հոկտեմբերին լուրեր էին տարածվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կադրային ջարդ է սկսել հիվանդանոցում. աշխատանքից ազատվել էին Սլավիկ Ամիրյանի քրոջ որդին եւ հարսը, տարբեր տեղեկությունների համաձայն՝ հաջորդն աշխատանքից ազատվելու էր հենց Ամիրյանը: Սակայն, հիվանդանոցում պնդում էին, որ տնօրենը վիրահատվել է, բյուլետենի մեջ է եւ շուտով կվերադառնա աշխատանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ