News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Telcell ընկերությունը հայտարարում են Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի ավելացման մասին: Այս տաղավարներում  Telcell-ի կողմից հատուկ վերապատրաստված աշխատակիցներն ընդունում են վճարումներ Telcell համակարգում հասանելի վճարովի ծառայությունների բոլոր տեսակների համար` կոմունալ, ավտոմեքենայի կայանման, բանկային վարկերի եւ միջազգային դրամական փոխանցումների: 

Ընդհանուր առմամբ, Telcell տաղավարները գործում են Beeline վաճառքի եւ սպասարկման 21 գրասենյակում: Մայրաքաղաքում Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերը գործում են Beeline-ի գրեթե բոլոր խոշոր գրասենյակներում: Telcell ընկերության հետ համատեղ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա ապրիլին, երբ բացվեցին վճարումների ընդունման 5 կետ:

«Telcell-ի հետ համատեղ ծրագրի մեկնարկը տրվել է մեր գրասենյակների հաճախորդների շրջանում իրականացված հարցումից հետո: Հարցվողների ճնշող մեծամասնությունը ցանկություն է հայտնել մեր գրասենյակներում վճարել ոչ միայն Beeline-ի ծառայությունների, այլ նաեւ մյուս կոմունալ ծառայությունների համար: Հաճախորդները նշում են, որ նման հնարավորությունն էապես կխնայեր նրանց ժամանակը: Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, իսկ վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի աճը խոսում է այն մասին, որ դրանք հարմար են մեր բաժանորդների եւ գրասենյակների այցելուների համար եւ նշանակալիորեն կրճատում են հաճախորդների սպասարկման համար պահանջվող ժամանակը: Beeline-ը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի հաճախորդների սպասարկումը մեզ մոտ լինի պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Տարիների ընթացքում մենք կարողացանք կառուցել հանրապետության ամենախոշոր վճարումների ընդունման համակարգը։ Ներկայումս, մեր ընկերության վճարային համակարգը հասանելի է ողջ հանրապետությունում։ Մենք կանգ չենք առնում մեր ձեռքբերումներով: Վճարումների շուկայում առկա են այլ հարթակներ, եւ մենք պատրաստ ենք նվաճել դրանք: Beeline-ի հետ համագործակության շրջանակում էր, որ մենք փորձնական ռեժիմով բացեցինք առաջին մասնաճյուղը: Այժմ, Telcell մասնաճյուղերի ցանցով իրականացվող ծառայությունների ստանդարտ փաթեթից բացի հնարավոր է ստանալ եւ ուղարկել արագ դրամային փոխանցումներ Unistream համակարգով նաեւ հանգստյան օրերին: Մոտակա օրերին Beeline գրասենյակների այցելուների համար հասանելի կդառնան դրամային փոխանցումներ այլ տարածված համակարգերի միջոցով», - ասաց Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Նշենք, որ միայն Telcell մասնաճյուղերի ցանցի միջոցով Beeline գրասենյականերում օրական իրականացվում է 5000-ից ավելի վճարում տարբեր ծառայություններ մատուցողների օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ