News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երևանի բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու մասին ՀՀ քաղաքաշինության որոշումը փոփոխությունների գնալու ամենաողորմելի ձևն է: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ անդրադառնալով Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությանը։

 «Ամեն ինչ պետք է աստիճանաբար արվի, բուհը պետք է տեղափոխել ֆակուլտետ առ ֆակուլտետ: Հակառակ դեպքում բուհերը կարող ենք դնել պոդշիպնիկների վրա ու տեղափոխել»,- ասաց նա։

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով Քաղաքաշինության նախարարության՝ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախաձեռնությանը, նշեց, որ բուհը կահույք չէ, որ տեղից տեղ տեղափոխեն:

«Ինչպես կարող է Օքսֆորդի համալսարանը տեղափոխվել, ասենք, Նյու Յորք, կամ Լոմոնոսովի համալսարանը՝ Մոսկվայից  Սանկտ Պետերբուրգ: Դասախոսական կազմն այստեղից Գյումրի չի գնա, չեն գնա նաև ուսանողները: Բուհերը տեղափոխելիս պետք է տեղափոխել նաև գրադարանները, ուսանողական մյուս ենթակառուցվածքները»,-ասաց նա:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ նշեց, որ  նման նախաձեռնությունը կյանքի կոչելը շատ դժվար կլինի: «Երևանում  ուսանողները դասի չեն գալիս, ուր մնաց՝ այստեղից Գյումրի գնան: Այս նախաձեռնությունը միայն նրա համար է, որ Գյումրիի վրայից թոթափվի «աղետի գոտի» հասկացությունը»,- ասաց քանդակագործը:

Տպել
Ամենաշատ