News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեգենդար ABBA խմբի անդամներից Բյորն Ուլվեուսը ծրագրում է 2016 թվականի հունվարին Ստոքհոլմում խմբին նվիրված թեմատիկ ռեստորան բացել: Ռեստորանի գաղափարը փոխառվել է «Mamma Mia!» մյուզիքլից, որի գործողությունները տեղի են ունենում հունական փոքրիկ կղզում:

Ըստ Kedem-ի, ռեստորանի ինտերիերը պանդոկ է հիշեցնում, որտեղ բավականաչափ տեղ կա պարերի, ներկայացումների եւ ելույթների համար: Այստեղ ցանկացած այցելու կարող է ելույթ ունենալ սեփական համարով կամ մասնակցել ինտերակտիվ ներկայացումների:

Ինչ վերաբերում է սննդին. ռեստորանում ավանդական հունական ուտեստներ են պատրաստելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ