News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր հաշվիչները պետք է փոխարինվեն ժամանակակից թվային հաշվիչներով։ Այս մասին ասված է ԱԺ ԲՀԿ խմբակցության հայտարարության մեջ։ Ամսական մինչեւ 200 կՎտ/ժ էներգիա սպառողների համար սակագինը պետք է նույնը մնա, ասված է հայտարարության մեջ։

«Եթե անգամ սակագինը բարձրանա մինչեւ ենթադրյալ 58 կամ 60 դրամ, 1-2 տարուց թանկացման հարցը նորից կբարձրանա, քանի որ գեներացնող ընկերությունների, բաշխիչ ցանցերի, պետության եւ սպառողների միջեւ օպտիմալ համագործակցություն չկա։ 2012/2013թթ. սակագնային  տարում ՀԷՑ-ի վնասը կազմել է 12 մլրդ դրամ, որոնցից պետությունը փոխհատուցել է 2/3-ը, 2013/2014թթ.՝ 16.9 մլրդ դրամ, որոնցից փոխհատուցվել է 1/3-ը։ 2014/2015թթ. սպասվում է 9 մլրդ դրամի վնաս։

Անհրաժեշտ է, որպեսզի 24 մլրդ դրամ մնացած պարտքը փոխհատուցվի, սակայն ոչ թե սպառողների եւ գեներացնող ընկերությունների կողմից, այլ պետության առաջարկած սխեմայով։ Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի խոշոր բաժանորդները իրենք վճարեն պատվիրված հզորությունները։ Վերջին տարիների ընթացքում 6 կՎ եւ բարձր (մինչեւ 110 կՎ) սպառողները 2-3 անգամ կրճատել են սպառումը։  Սակայն ՀԷՑ-ը շարունակում է ապահովել դրանք սովորական սպառողների հաշվին։ Ձեռնարկությունները պետք է իրենք վճարեն պատվիրված հզորությունները։ Բացի այդ, ՀԷՑ-ի կորուստները կազմում են 12.7 տոկոս՝ սակագնով նախատեսված 11.2 տոկոսի փոխարեն։ Իսկ 1 տոկոս կորուստը կազմում է 5 մլրդ դրամ։ Կորուստները կարելի է միանշանակ կրճատել 5-7 տոկոսով, ինչպես զարգացած երկրներում։ Այդ մեթոդներից  մեկը ողջ 1 մլն 70 հազար հաշվիչների փոխարինումն է թվային հաշվիչներով»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հաշվիչները կարելի է փոխել առանց սակագների բարձրացման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ