News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պայմանագրային զինծառայող, հունվարի 5-ին մարտական հերթապահության ժամանակ մահացած Կարեն Միրզոյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Գրիգորյանը հունվարի 5-ին շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ 15 րոպե թողել է հենակետը, որից հետո վերադառնալով, շարունակել է դրսեւորել անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք մարտական հերթապահության նկատմամբ: Նույն օրը ժամը 21.55-ի սահմաններում, լսելով գետնատնակի մոտակայքում շների հաչոց եւ կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել, վերցրել է զինաբուրգում ինքնաձիգը, լիցքավորել այն եւ երբ պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Ն.Գրիգորյանը կրակել է Կ.Միրզոյանի ուղղությամբ: Վերջինս որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումից մահացել է:

Նորիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Հովհաննես Սիրունյանին՝ ՔՕ 365-րդ հոդվածի 2-րդ մասով: Նորիկը կալանավորված է, իսկ Հովհաննեսի համար խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նիստի օրը դեռ նշանակված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ