News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է կապ գտնել դպրոցում աշակերտների կրթական հաջողությունների եւ բջջային սարքավորումների միջեւ:

Մասնագետները վերլուծել են Բիրմինգեմի, Լոնդոնի, Լեսթերի եւ Մանչեսթերի դպրոցականների կրթական հաջողությունները՝ դպրոցում բջջային հեռախոսներից օգտվելու արգելք սահմանելուց առաջ եւ հետո:

Հետազոտությունը ցույց է տվել, որ դպրոց բջջային սարքավորումներ տանելու արգելքից հետո նրանց հաջողությունները 6.4%-ով ավելացել են, ինչը հավասար է շաբաթական մեկ ակադեմիական ավելի ժամի:

Ըստ Informing-ի, հետազոտողները նաեւ նշել են, որ բջջային հեռախոսների արգելքը հարթել է աշակերտների միջեւ սոցիալական անհավասարությունը եւ նվազեցրել սոցիալական հողի վրա առաջացող կոնֆլիկտների թիվը:

Հավելենք, որ Մեծ Բրիտանիայում 100 դեռահասից 90-ը բջջային հեռախոս ունի: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 75% է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ