ԱՄՆ-ում ոստիկանությունը ավելի քան 190 մարդ է ձերբակալել Թեքսաս նահանգի Ուեյքո քաղաքում զանգվածային հրաձգություն կազմակերպելու կասկածանքով, որի հետեւանքով զոհվել է 9 մարդ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքային ոստիկանությունը։
Twin Peaks բարում հրաձգությունը տեղի էր ունեցել կիրակի երեկոյան թշնամի բայքերական խմբավորումների միջեւ։ Միջադեպից վիրավորվել էր առնվազն 18 մարդ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր 192 ձերբակալվածներին մեղադրանք է սպառնում հանցագործ խմբավորումներին անդամակցելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։