News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեսթերի համալսարանի գիտնականները մրգի ճանճերի մոտ ավելի քան 80 գեն են հայտնաբերել, որոնք կապված են քրոնոտիպերի  հետ, գրում է Zee News-ը։ «Գաղտնի չէ, որ մարդկանց մոտ ակտիվության մակարդակը օրվա ընթացքում փոխվում է։ Սակայն քիչ բան է հայտնի այն մասին, թե կոնկրետ ինչ մեխանիզմ է ընկած այդ գործընթացի հիմքում»,- ասում է հետազոտող Էրան Տաուբերը։ Մասնագետները կարծում են, որ մրգային ճանճերի գեները շատ նման են մարդկային գեներին։

Գիտնականների հայտնաբերած գեների մեծ մասը կա նաեւ կաթնասունների մոտ։ Հետեւաբար գիտնականների եզրակացությունները կարող են պիտանի լինել մարդու քրոնոտիպի ուսումնասիրման համար։ Հայտնաբերված գեների մեծ մասը կապված է ERK ազդանշանային ուղու հետ, որը մասնակցում է մարդկանց մոտ ուռուցքների գոյացման գործընթացին։ Մասնագետները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի ստեղծել  «արտույտներըի» եւ «բուերի» բուժման անհատական ուղիներ, գրում է MedDaily-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ