News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է ճանաչի հայ ժողովրդի հանդեպ իրագործած սխալները, ինչպես դա արեց Գերմանիան հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի դեպքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կիպրոսի Կրթության եւ մշակույթի նախարարության մշտական քարտուղար Էգլի Պանտելակիսը:

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպե՞ս կգնահատեք այդ հարցի շուրջ Թուրքիայի քայլերը: Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացի վերականգնման հեռանկարներ տեսնո՞ւմ եք:

Հայտնի է, որ Թուրքիան հարեւան երկիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Կիպրոսի համար: Եվ մենք իրականում կցանկանայինք լավ հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ: Սակայն, մյուս կողմից, մենք պետք է հետեւենք առանձին արժեքների: Օրինակ՝ կիպրական խնդրի դեպքում մենք պետք է համաձայնության հասնենք Թուրքիայի հետ, բայց դա պետք է հավասարակշռված, արդյունավետ եւ արժեքավոր որոշում լինի: Հետեւաբար, Թուրքիան պետք է ընդունի հայ ժողովրդի հանդեպ իրականացրած սխալները, ինչպես դա արեց Գերմանիան հրեաների ցեղասպանության պարագայում, ներողություն խնդրի, խոստանա, որ նման բան այլեւս չի կրկնվի: Եվ եթե դա տեղի ունենա, ապագայում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարող են բարելավվել:

Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնագրավումը, հավատո՞ւմ եք, որ Թուրքիան պատրաստ է իրականացնել Ձեր նշած քայլերը:

Չնայած անցյալին, պետք չէ կորցնել հույսը: Այսպես կոչված, Կիպրոսի «հյուսիսային հանրապետությունում» վերջերս ընտրություններ կայացան, եւ թուրք կիպրացի շատ լավ գործիչ պետության ղեկավար ընտրվեց: Նա ընթրեց մեր նախագահի հետ, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց շատ շուտով բանակցությունները վերսկսելու մասին: Բոլորս ցանկանում ենք հավատալ, որ Թուրքիան անհրաժեշտ կամք եւ ճկունություն կդրսեւորի՝ հարցին արդարացի լուծում գտնելու համար: Իհարկե, դա դյուրին չէ: Բայց ապագայի համար այլ ճանապարհ չկա:

Համաշխարհային հանրությունն ի՞նչ պետք է ձեռնարկի Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի վրա միջազգային հանրության ճնշումները բավարար չեն, որպեսզի վերջինն առերեսվի սեփական պատմության հետ:

Միջազգային հանրության կողմից ավելի ուժեղ ճնշում է հարկավոր, որպեսզի Թուրքիան, որը լավ տեղեկացված է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինքն էլ ընդունի իրականացրած հանցագործությունը:

Զրուցեց՝ Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ