News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Հրազդանի բնակչուհի, 42-ամյա Արմենուհի Պետրոսյանը երկու տարի առաջ ամուսնական դժվար կյանքի պատճառով ցած է նետվել երկրորդ հարկից եւ մարմնական ծանր վնասվածքներ ստացել, ինչի հետեւանքով այժմ չի կարողանում աշխատել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Արմենուհին՝ ավելացնելով, որ ամուսնուն դեպքից մի քանի ամիս անց ձերբակալել են խուլիգանության մեղադրանքով:

«Ի սկզբանե դժվար կյանք եմ ունեցել, ամուսինս ամեն օր ծեծուջարդի մեջ ա պահել, տանը միշտ անհաշտություններ ու կռիվներ են եղել, ինչի ականատեսը աղջիկս է եղել: Չէր աշխատում,միշտ վարձով ենք ապրել, սակայն միշտ առանց պատճառի ծեծում էր ու մի օր էլ ճարահատյալ, ինքս էլ չհասկանալով ոնց` ինձ ցած եմ նետել երկրորդ հարկի պատուհանից  ու այսօր դրա հետեւանքները դեռ չեն վերացել»,-պատմեց Արմենուհին:

Կնոջ խոսքով` այդ դեպքի հետեւանքով ինքը կոտրվածքներ եւ սալջարդեր է ստացել, սակայն այսօր երկրորդ վիրահատության համար անհրաժեշտ գումարի  բացակայության պատճառով չի կարողանում աշխատել եւ հոգալ իր եւ դստեր կարիքները:

«Էսօր թեւս չեմ կարողանում նորմալ շարժել, բայց, չնայած դրան, էս տարիների ընթացքում ինչ աշխատանք պատահել է, արել եմ, ճաշարանում եմ աշխատել, աման եմ լվացել, տուն եմ մաքրել, ուղղակի գնալով առողջական վիճակս վատանում ա, որ օգնեին գոնե վիրահատեի ձեռքս, նորից կաշխատեի ու էրեխուս կպահեի»,-ասում է Արմենունին:

Արմենուհին իր 5-ամյա դստեր` Ասյա Տոնոյանի հետ վարձակալությամբ է ապրում եւ ընդամենը 23 հազար դրամ նպաստ է ստանում, կարողանում է միայն կոմունալ ծախսերը հոգալ, սակայն չի ցանկանում աղջկան մանկատուն հանձնել:

«Տան երեք ամսվա վարձը չեմ վճարել ու մինչեւ շաբաթվա վերջ ժամանակ են տվել, որ փողը տամ, թե չէ տնից դուրս կհանեն, ես էլ կոմունալներն եմ կարում տամ, ու կես կտոր հացով ապրում ենք, աղջիկս օրերով քաղցած է մնում, չեմ հասցնում ոչ շոր, ոչ սնունդ առնեմ, բայց էս պահին մենակ մտածում եմ առողջությունս վերակագնելու մասին, եթե թեւս վիրահատեմ, մյուս հարցերը կաշխատեմ ու կլուծեմ: Ասում են՝ երեխուն մանկատուն տուր, բայց ավելի լավ ա սենց ապրենք, քան մանկատուն տամ»,-ասաց նա:

Արմենուհու դուստրը` 5-ամյա Ասյան, երազանքներ քիչ ունի, բայց  NEWS.am-ի հետ անկեղծացավ. «երազում եմ, որ մեր տուն մարդ մտնի ու շորեր ունենամ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ