Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում սողանքի հետեւանքով գրեթե ամբողջովին ոչնչացել է Սանտա Մարգարիտա գյուղը։ Հորդառատ անձրեւների պատճառով վարարել եւ ափերից դուրս է եկել Լիբորիանա գետը, որի հետեւանքով հեղեղվել է նաեւ Սալգար քաղաքը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Այս պահին զոհված է համարվում 48 մարդ, եվս 27-ը լուրջ վնասվածքներ են ստացել։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։