News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում մեքենավարները հայտարարել են հերթական զանգվածային գործադուլը սկսելու մասին, որը կարող է անդրադառնալ երկրի միլիոնավոր բնակիչների վրա։ Ինչպես հայտնել է GDL արհմիությունը, մայիսի 19-ին կդադարեցվի բեռնատար գնացնքների երթեւեկությունը, իսկ մայիսի 20-ի վաղ առավոտյան նրանց կմիանան նաեւ ուղեւորատար գնացքների մեքենավարները։

Գործադուլը Deutsche Bahn երկաթուղային ընկերության եւ մեքենավարների արհմիության միջեւ բանակցությունների անհաջող ավարտի արդյունքն է։ Արհմիությունը պահանջում է 5 տոկոսով բարձրացնել մեքենավարների աշխատավարձերը եւ շաբաթական աշխատաժամերը կրճատել 39-ից 37 ժամի։ Deutsche Bahn-ը պատրաստ է բարձրացնել աշխատավարձը 4.7 տոկոսով եւ միանվագ 1000 եվրո գումար վճարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թե երբ կավարտվի գործադուլը հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ