ԱՄՆ դատախազությունը հետաքննում է Վենեսուելայի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Դյոսդադո Կաբելյոյի դեմ թմրանյութերի շրջանառության եւ փողերի լվացման գործը, գրում է Wall Street Journal-ը։
Վաշինգտոնում հակաթմրանյութային գերատեսչության էլիտար ստորաբաժանումը ապացույցներ է հավաքում՝ հանցավոր գործարքներին Կաբելյոյի մեղսակցության մասին, այդ թվում՝ Վենեսուելայի կառավարությունում իր ունեցած տեղեկատուներից եւ դասալիքներից։
«Արդեն բազմաթիվ ապացույցներ կան, որ նա թմրակարտելի պարագլուխներից է»,- ասել են ԱՄՆ դատախազությունից։