News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը (նստավայրը` Կիեւ) մայիսի 18-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը կարեւորեց հայ-հարավաֆրիկյան հարաբերությունների զարգացումը եւ համոզմունք հայտնեց, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում իրականացվող համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Բասսոնն ասաց, որ ՀԱՀ-ը նույնպես մեծ կարեւորություն է տալիս երկու երկրների միջեւ հարաբերություններին, եւ վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ