News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետի վերաբերյալ օրերս Գլխավոր դատախազություն գրություն է մուտք եղել, որով պահանջում են քրեական գործ հարուցել պաշտոնական դիրքի չարաշահման համար: Մեր տեղեկություններով՝ գրությանը կցված են մի շարք նյութեր, որոնք ներկայացնում են մարզպետի վերաբերյալ մի քանի աղմկահարույց պատմություններ:

Մասնավորապես, գրությանը կցված նյութերը վերաբերում են Արմավիրում մանկապարտեզի բուֆետը սուպերմարկետ դարձնելու, դպրոցական համազգեստներ պարտադրելու, հողերը շուկայական գներից 40 անգամ էժան վաճառելու մասին դեպքերին: Այդ մասին լրատվամիջոցներում բազմաթիվ նյութեր են հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ