News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը: Այդ համատեքստում, վարչապետը կարեւորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը եւ գոհունակություն հայտնել նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի արդյունքներից: Նշվել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2015 թվականի աշնանը, որի շրջանակում ընդգծվել է համատեղ բիզնես ֆորումի կազմակերպման անհրաժեշտությունը:

Եժի Նովակովսկին վարչապետին է փոխանցել Լեհաստանի կառավարության ղեկավար Եվա Կոպաչի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպանը կարեւորել է հայ-լեհական հարաբերությունների հետագա խորացումը եւ ընդլայնումը: Նա տեղեկացրել է, որ լեհական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու եւ մեր երկրից Լեհաստան տարբեր ապրանքներ արտահանելու գործում: Նշվել է, որ այդ նպատակով այժմ անցկացվում են համապատասխան քայլեր: Եժի Նովակովսկին համոզմունք է հայտնել, որ այժմ իրականացվող աշխատանքների շնորհիվ առաջիկայում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տնտեսական կապերն ու առեւտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է լինել այն դարպասը, որով լեհական ձեռնարկությունները կկարողանան մուտք գործել Եվրասիական միության շուկա:

Անդրադառնալով հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանը՝ Եժի Նովակովսկին նշել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում Յագելոնյան համալսարանում հայագիտական կենտրոն բացելու ուղղությամբ, ինչը կնպաստի նաեւ կրթական ոլորտում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ, դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ Հայաստանում լեհական համայնքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ