News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Եվրոպայում բնակվող թուրքերին կոչ է անում հունիսի 7-ին Թուրքիայում նախանշված խորհրդարանական ընտրություններին քվեարկել Ազգերի դեմոկրատական կուսակցության օգտին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

«Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից Ազգերի դեմոկրատական կուսակցությանն աջակցությունը հիմնված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ ընդհանուր արժեքների եւ մոտեցումների վրա: Կարծում ենք, որ այդ կուսակցությունը Թուրքիայում առաջատար ուժ է, որն ակտիվորեն պայքարում է մայրենի լեզվի, մշակույթի, կրոնական համոզմունքների եւ ծագման շուրջ ազգերի իրավունքների համար»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը մշտական երկխոսություն ունի Ազգերի դեմոկրատական կուսակցության հետ՝ դրա ստեղծումից ի վեր, եւ ողջունում է այդ կուսակցությունից ազգությամբ հայ մի քանի թեկնածուների առաջադրումը: Հայտարարությունում կազմակերպությունը հույս է հայտնել, որ թուրքական իշխանություններն ազատ եւ արդար ընտրարշավ եւ ընտրություններ կապահովեն, ինչպես նաեւ նշել, որ ուշադիր հետեւում է իրադարձությունների ընթացքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ