News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Եվրոպայի խորհրդի 36 անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ եւ այլ անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։

Ելույթ ունենալով նստաշրջանին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Եվրոպայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցի համար, եւ նշեց, որ Հայաստանը կիսում է զեկույցում տրված գնահատականն առ այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների եւ իրավական պետության ամրապնդումը կարող են էլ ավելի նպաստել Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության արմատավորմանը։

«Մենք համոզված ենք, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը չպետք է եւ չի կարող պայմանավորվել այն տարածքի կարգավիճակով, որտեղ ապրում են ժողովուրդները։ Խոսելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզվով՝ որեւէ անձ՝ անկախ իր բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ուստի, խրախուսելի են գլխավոր քարտուղարի ջանքերը՝ շարունակելու բացահայտել Եվրոպայի խորհրդի չափանիշների կիրառումը կազմակերպության իրավասության ողջ տարածքում», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարն, անդրադառնալով Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նշեց. «Մայիսի 3-ին Արցախն անցկացրեց իր վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարական զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հավատարմության հերթական վկայությունն են։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակաբար նշել են Արցախի իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով իրենց բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական ճանապարհով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Վերջին ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարությունում համանախագահները վերահաստատեցին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը իր ապագան որոշելու գործում»։

Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Համանախագահները հստակ մատնանշել են լարվածության պատասխանատու կողմին: Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանին՝ շփման գծի երկայնքով եւ Հայաստանի հետ սահմանին ներխուժումների կապակցությամբ, ուղղակիորեն կոչ արել Բաքվին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները մտահոգություն են հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ դիտորդների հասցեին Բաքվից հնչող անհիմն քննադատության առնչությամբ: Ադրբեջանական շարունակական սադրանքները զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ եւ հայատյացության քարոզով։ Ավելին, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, մտավորականները եւ լրագրողները, ովքեր խաղաղության եւ հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են, հայտնվում են ճաղերի հետեւում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, ահազանգել են հայերի հանդեպ ատելություն սերմանող այդ քաղաքականության մասին»:

Նախարար Նալբանդյանը, ԵԽ անդամ երկրների արտգործնախարարներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդն, ընդգծեց.

«Ծայրահեղականության, բռնության եւ ահաբեկչության աճը, որին մենք ականատես ենք, այն մեծագույն սպառնալիքներից մեկն է, որին այսօր մենք բախվում ենք։

Ռասիզմը, այլատյացությունը եւ անհանդուրժողականությունը ոտնահարում են մարդու արժանապատվությունը, հասարակությունների ներսում թշնամու կերպար են ստեղծում, այդպիսով, վտանգելով հասարակական ներդաշնակությունը։ Պատմության դառը փորձից մենք գիտենք, որ սա կարող է հանգեցնել ատելությունից դրդված հանցագործությունների, եւ նույնիսկ՝ մարդկության դեմ ոճրագործությունների։

Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս արհավիրքի մասին իրազեկվածությունը եւ անելու առավելագույնը՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը՝ միջազգային հանրության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հարգանքի տուրք մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին եւ միասնաբար բացականչում՝ «այլեւս երբեք»»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին եւ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ այս ապրիլին Երեւանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին եւ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին իրենց մասնակցության եւ ներդրումի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ