News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով Հակոբյանների՝ Վճռաբեկ դատարան դիմելու հարցը դեռեւս քննարկման փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Հարցին, թե Վարդան Պետրոսյանի կողմը ներկայացրել էր պայմանագրի օրինակ եւ հայտարարել, որ պատրաստ են վճարել Տաթեւիկի բուժման ծախսերը, ինչ դիրքորոշում ունի տուժող կողմը դրա վերաբերյալ, նա նշեց հետեւյալը. «Այո, Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստ է հոգալ Տաթևիկի բուժման ծախսերը, որի վերաբերյալ մեզ է տրամադրվել բուժման ծախսերը հոգալու մասին պայմանագրի օրինակ: Նախ նշեմ, որ Վ. Պետրոսյանի բավականին ուշացումով արված առաջարկը ամեն դեպքում ողջունելի է: Ցանկալի էր, որ նա այս առաջարկը, այս տարբերակով աներ դեռևս 2014 թվականի ամռանը, ինչևէ... :Առաջարկը մեր կողմից ընդունվել է և մենք մեր հերթին գրավոր տեսքով հայտնել ենք Տաթևիկ Հակոբյանի բուժման պրոցեսի վերաբերյալ մեր դիրքորոշումը և պայմանները: Մասնավորապես նշել ենք, որ վերականգնողական բուժումը պետք է իրականացվի ամբաստանյալ Վ. Պետրոսյանի միջոցների հաշվին՝ մինչև Տաթևիկ Հակոբյանի առողջության լիարժեք ապաքինումը, ներառյալ՝ ֆունկցիաների վերականգնումը: Սպասում ենք Վարդան Պետրոսյանի պատասխանին: Կարծում եմ, որ այն ընդունելի կլինի Վ. Պետրոսյանի կողմից»:

Ինչ վերաբերում է Տաթեւիկ Հակոբյանի առողջական վիճակին, ապա, Ռուբեն Բալոյանից տեղեկացանք, որ նրան ներկա պահին անհրաժեշտ է վերականգնողական բուժումներ և այն ցանկալի է, որ կազմակերպի Տաթևիկ Հակոբյանի բնակության վայրին մոտ վերականգնողական կենտրոններում՝ հաշվի առնելով, որ նա ներկա պահին սովորում և աշխատում է, այս առաջարկով փորձել ենք կրճատել նաև Տ. Հակոբյանի տեղաշարժման համար անհրաժեշտ ծախսերը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ