News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի Նորուիչ քաղաքի «Թրի Ռիվերս» հանրային քոլեջի ավագ մանկավարժ Սանդրա Ճգնավորյանն արվեստի ոլորտում «Նշանակալի ավանդի համար» պարգեւի է արժանացել: Այն հանձնել է Նյու Հեյվենի համալսարանի Լայմի արվեստի ակադեմիան: Այս մասին գրում է տեղական «The Bulletin» պարբերականը:

Ճգնավորյանը Հարթֆորդի համալսարանում գեղանկարչության ոլորտում բակալավրի աստիճան է ստացել, իսկ Ամհյորսթի Մասաչուսեթսի համալսարանում՝ մագիստրոսի աստիճան: Նրա ստեղծագործություններից մեկը ներառված է ԱՄՆ Պետքարտուղարության մշտական հավաքածուում, իսկ երկու այլ աշխատանքներ ներկայացված են Երեւանում ԱՄՆ դեսպանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ