News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանական գազը Եվրոպա տանելու լավագույն ուղին Հայաստանն է։ Այս մասին մայիսի 19-ին ԱԺ-ում հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը։ Նա նշեց, որ Իրանի դեմ պատժամիջոցները հանելուց հետո տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի, որը կազդի նաեւ Հայաստանի վրա։

«Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտնեց Հայաստանի դիրքորոշումը։ Մարտի վերջին՝ Չինաստան կատարած այցի ժամանակ, նախագահը չինացի գործարարներին կոչ արեց ներդրումներ կատարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մեջ։ Եվ վերջերս ԵՏՀ Գերագույն խորհրդի նիստում նախագահը հայտարարեց ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին եւ ուշադրություն հրավիրեց ԵՏՄ-ն Հարավարեւելյան Ասիային եւ Պարսից ծոցին կապող ենթակառուցվածքների  վրա։

Եթե հայացք գցենք իրանական գազը Եվրոպա տանելու հնարավոր ուղիների վրա, ապա ամենահավանական ուղին Հայաստանն է։ Իրանի եւ Թուրքիայի տարաձայնությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ էթնիկ հարցերում Իրանի ունեցած բարդ հարաբերությունների մասին հայտնի է։ Նշանակում է, որ եթե Իրանը մեզ համար պատուհան է դեպի Ասիա, ապա հիմա մենք կարող ենք Իրանի համար պատուհան դառնալ դեպի Եվրոպա»,- հայտարարեց Մկրտչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ