News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ զորամասերից մեկի մարտական դիրքում 2014թ. մարտի 20-ին մահացած զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանի գործով դատաքննությունն ավարտվել է. գործով մեղադրյալ Գեւորգ Հակոբյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատական քննության կարգով քննել է քրեական գործը եւ  Գեւորգ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, պատիժ է նշանակվել 3 տարվա ազատազրկում:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Հակոբյանը 2014թ. մարտի 14-ից մինչեւ մարտի 28-ը նշանակված լինելով մարտական հերթապահության, 2014թ. մարտի 19-ին նախապես տեղյակ է եղել, որ դիրքի առաջնագծի խրամուղու աջ եւ ձախ հատվածները երկարացնելու համար զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ: Սակայն Գեւորգը, մարտական հերթապահության կրելու կանոնների նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք, խախտել է նախատեսված պահաջները: Արդյունքում տվյալ պահին խրամուղու մեջ գտնվող ականազերծման աշխատանքներին ընդգրկված ժամկետային զինծառայող`Արման Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղում մահացել, իսկ կապիտան Վարազդատ Զաքարյանը ոտքերի զույգ ազդրերի շրջանում ստացել է առողջության միջին վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ` առաջացնելով ծանր հետեւանքներ:

Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում 2014թ. մարտի 20-ին, մեկ ժամկետային զինծառայող էր մահացել, մեկ սպա էլ՝ վիրավորվել: Սպան՝ 26-ամյա Վարազդան Զաքարյանը, տեղափոխվել էր Ստեփանակերտի հոսպիտալ: Նա Արագածոտնի Սուսեր գյուղի բնակիչ է: Մահացած զինծառայողը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, որը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անց կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ամենաշատ